
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հրավերով երկօրյա այցով ժամանել է Պեկին։ Նա կմասնակցի «Մեկ գոտի – մեկ ճանապարհ» երրորդ միջազգային համաժողովին:
Աայցի առաջին օրը՝ այսօր, նախատեսված են Պուտինի մի շարք երկկողմ հանդիպումներ համաժողովին մասնակցող մյուս պետությունների ղեկավարների հետ, մասնակցություն Չինաստանի ղեկավարի և նրա տիկնոջ հետ պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական հանդիպման արարողությանը:
Իսկ արդեն վաղը նախատեսված են համաժողովի բացումը և հիմնական միջոցառումները:
Տեսանյութը՝ այստեղ