
Այսօր Բաքվի դատարանում կշարունակվի արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի գործով դատական հերթական նիստը։
Ադրբեջանական ԱՊԱ-ն հաղորդում է, որ դատական նիստը վարելու է Բաքվի ռազմական դատարանի նախագահ Զեյնալ Աղաևը։
Սպասվում է, որ այսօր դատախազը կհրապարակի Խաչատրյանի մեղադրական եզրակացությունը։