Դոնեցկի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ այսօր առավոտյան ուկրաինական զորքերի հրետակոծության ժամանակ ուղիղ հարված է հասցվել քաղաքի Կույբիշևսկի թաղամասի բնակելի շենքին, հետևանքների մասին դեռևս չի հաղորդվում։
«Հրթիռակոծության հետևանքով ուղիղ հարված է հասցվել Կույբիշևսկի շրջանի Ստեպանենկո փողոցի բազմաբնակարան շենքին», – գրել է Կուլեմզինը:
Ուկրաինայի պատերազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցչությունը հայտնել է, որ այսօր ժամը 7.00-ից մինչև 8.25-ը միլիմետրանոց արկեր են արձակվել քաղաքի Կույբիշևի և Կիևի շրջանների ուղղությամբ։