Իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման շտաբին, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը։
«Գիշերը Իսրայելի պաշտպանության ուժերը հարձակվել են «Համաս» և «Ջիհադ» ահաբեկչական կազմակերպություններին պատկանող ռազմական օբյեկտների վրա: Իսրայելի պաշտպանության բանակի մարտիկները հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության շտաբին և սպանել ՀԱՄԱՍ-ի ռազմական գործակալին»,- ասվում է իսրայելական բանակի Telegram ալիքում:
Թուրքիան հանդես կգա որպես Պաղեստինի երաշխավոր երկիր, եթե Իսրայելի հետ խաղաղ համաձայնագիր ձեռք բերվի, հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Ֆիդանը ավելի վաղ հայտնել էր, որ Անկարան առաջ է քաշել իսրայելա-պաղեստինյան սրացման կողմերի համար երաշխավորների համակարգի ստեղծման գաղափարը։ Միաժամանակ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը ընդգծել է, որ այն երկրները, որոնք հանդես կգան որպես երաշխավոր հատկապես Պաղեստինի համար, պետք է լինեն Մերձավոր Արևելքի տարածաշրջանից։
«Դա վերաբերում է նաև Թուրքիային: Իսրայելի համար պետք է երաշխավոր լինեն այլ երկրներ: Երկու կողմերին հարմար պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո երաշխավոր երկրները պետք է պատասխանատվություն ստանձնեն դրա պահանջների կատարման համար: Միայն այդ կերպ կարելի է հասնել կայուն խաղաղության», – մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
Մանրամասները ArmLur.am-ի տեսանյութում
Օֆելյա Հովհաննիսյան