Հնդկաստանաբնակ դերասանուհի Սիլվա Բարկովան նշել է ազգային «Նավրատրիի» տոնը: Այն Հնդկաստանում սկսում են նշել նորալուսնից հետո առաջին օրը, որի ժամանակ անցկացվում են տաճարային փառատոներ, կատարվում են աղոթքներ, կազմակերպվում են ծիսական երթեր եւ տոնավաճառներ։ Հաճախ փառատոնի առաջին երեք օրերը նվիրված են աստվածուհի Լակշմիին, հաջորդ երեքը՝ Դուրգային, իսկ վերջինը՝ Սարասվաթիին։
Դերասանուհին տոնը անցկացրել է Մումբայում: Նա լուսանկարներ է հրապարակել որդու հետ՝ նրա դեմքը փակելով «սրտիկով» և կից գրելով «Ուրախ Նավրատրի»:
Հիշեցնենք, որ Սիլվի Բարկովայի ամուսինը ազգությամբ հնդիկ է: Նա նախկինում աշխատել է որպես մոդել, հիմա ունի սեփական բիզնես պրոդյուսերական ոլորտում։
Հավելենք, որ դեռ այս տարվա մարտին դերասանուհին ամուսնու հետ եկել էր Հայաստան՝ երեխային հայրենիքում լույս աշխարհ բերելու նպատակով:
Մ․Ղ․