ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդեն 1,5 ամիս է ինչ 2-րդ դասարանի աշակերտները դասագրքեր չունեն․ նախարարության արձագանքն ու մասնագետի դիտարկումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը հետևողականորեն անդրադառնում է ԿԳՄՍ նախարարության գործունեությանը և այդ ոլորտի վերաբերյալ ծնողների կողմից ստացված բողոքներին ընթացք ենք տալիս։ Դեռ 2023-2024 թվականի ուսումնական տարվա սկզբին նախարարությունը հայտնեց, որ 2-րդ, 5-րդ և 7-րդ  դասարանների աշակերտների մի մասը սեպտեմբերի 1-ին նոր տպագրված դասագրքեր չեն ունենա։ Ստացվեց այնպես, որ երեխաները սեպտեմբերին դպրոց գնացին բարձր տրամադրությամբ, գուցե ուսման ծարավով, սակայն առանց ծանր պայուսակների։

Անցել էր մեկ ամիս, երբ ծնողները կրկին ահազանգեցին, դպրոցներում դեռ չկան դասագրքեր։ ArmLur.am-ը կրկին դիմեց ԿԳՄՍ նախարարությանը, մեզ պատասխանեցին, որ դասագրքերը տպագրվում են և աստիճանաբար բաշխվում են դպրոցներին։ Փաստացի նախարարության այն պնդումը, որ դասագրքերը կուշանան մեկ ամիս, չպահպանվեց։ Հոկտեմբերի սկզբին կրկին ահազանգներից տեղեկացանք, որ դպրոցներում այս տարի կբացակայի ռուսերենի դասագրքերի նոր տպագրված տարբերակը։
Թվում է, թե ստեղծված իրավիճակում ամենամեղավորը և մրցույթներ ձախողած կառույցը ԿԳՄՍ-ն է, սակայն ըստ մանկավարժ և հանրակրթության ոլորտի փորձագետ Արա Աթայանի, թերևս իր աշխատանքը կատարող միակ կառույցը ԿԳՄՍ-ն է, որը կատարում է Կառավարության հրահանգները։

Վերջերս ArmLur.am-ը հարցումով դիմեց նախարարություն, հասկանալու համար ինչ փուլում է դասագրքերի տպագրությունը և մեզ պատասխանեցին․
«5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերը տպագրվել և բաշխվել են հանրակրթական ուսումնական  հաստատություններին, իսկ 2-րդ դասարանի դասագրքերի տպագրությունն ամբողջությամբ ավարտվել է. բաշխման գործընթացը շուտով կավարտվի»։

Էմմա Միքայելյան




Լրահոս