
Ռուսաստանի եւ Գերմանիայի ղեկավարները երեկ մասնակցել են 10,2 միլիարդ դոլար արժողությամբ “Հյուսիսային հոսք” գազատարի առաջին գծի բացմանը:Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելն ու Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեքշաբթի օրն այցելել են Գերմանիայի Լյուբմին քաղաքում կայանալիք գազատարի առաջին գծի բացմանը նվիրված արարողությունը:Ավելի քան 1 200 կիլոմետր երկարություն ունեցող գազատարը սկսվում է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի շրջակայքից եւ, անցնելով Բալթյան ծովի հատակով, մուտք է գործում Գերմանիա:Գազատարը հնարավորություն կընձեռի գալիք 50 տարվա ընթացքում դեպի Եվրոպական Միություն տարեկան տեղափոխել 55 միլիարդ խորանարդ մետր գազ: