
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության թեման ամբողջովին փակ է։ Նա մեկնել է Ֆիզուլիի շրջան, այնտեղ հանդիպում ունեցել և հայտարարել, թե դա շատ մեծ ուրախություն է։
Նա այնտեղ է մեկնել՝ «Ֆիզուլի քաղաքի օրը» նշելու համար։
«Մեր «Մեծ վերադարձ» ծրագրի առաջին փուլի իրականացման արդյունքներով՝ 2026 թվականի վերջին Ֆիզուլիի շրջանում կբնակվի 22 հազար մարդ, իսկ Ղարաբաղում և ընդհանուր առմամբ Արևելյան Զանգեզուրում՝ 140 հազար մարդ», – նշել է նա։