
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» -ն օրեր առաջ տեղեկացրել էր, որ մի շարք գործարարներ, որոնք զբաղվում են ձվի արտադրությամբ, նամակով դիմել են ՏՄՊՊՀ ` խնդրելով ուսումնասիրել ձվի շուկան:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արդեն ուսումնասիրում է Հայաստանի ձու արտադրող ընկերությունների տնօրենների կողմից բարձրաձայնված խնդիրը: Քանի որ ներկրված հավկիթի պատճառով խախտվում են և արտադրողի, և սպառողի իրավունքները: Թե ինչ ավարտ կունենա Հանձնաժողովի ուսումնասիրությունները, հայտնի չէ, քանի որ դեռ պարզ չէ, թե խնդիրն ինչքանով է մրցակցային:
«Այս պահին պարզապես դիմումի հիման վրա ուսումնասիրություն ենք սկսել: Կկատարվի հսկիչ գնում, կուսումնասիրվեն ընկերությունների փաստաթղթերը, որից հետո արդեն կտեղեկացնենք Հանձնաժողովի անելիքների մասին»,- «Ժողովուրդ» -ին փոխանցեց ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանը: