Արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Բրյուսելում Շվեդիայի երկու քաղաքացու սպանության կապակցությամբ:
«Վշտացած եմ Բրյուսելում Շվեդիայի երկու քաղաքացու սպանության և երրորդ անձի լուրջ վիրավորվելու լուրից։ Իմ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և իմ համերաշխությունն եմ հայտնում իմ գործընկերներին՝ Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբին և Շվեդիայի ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմին»,- նշել է Միրզոյանը X-ի (նախկին Twitter) իր պաշտոնական միկրոբլոգում:
Նշենք, որ Բրյուսելում երեկ հրաձգություն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր Շվեդիայի երկու քաղաքացի: Բելգիայի իշխանությունը նրա գործողություններն ահաբեկչություն է որակել: