Tert.am-ը գրում է․ Երևանի ծննդյան օրը մայրաքաղաքի երկնքում բարձրացված շուրջ 20 օդապարիկներով մեկնարկեց «Բացահայտիր Հայաստանը երկնքից» միջազգային փառատոնը: Արդեն 5-րդ տարին իրականացվող ամենանասպասված փառատոնը, որ կազմակերպում է Սքայբոլ ընկերությունը, ինչպեսմիշտգունագեղէրուհեքիաթային։
Բացահայտել Հայաստանը թռչնի թռիչքի բարձրությունից, տեղացիների և միջազգային հանրությանշրջանում բացահայտել Հայաստանի արկածային տուրիզմի հնարավորությունները և ոչ միայն։
Երկինք բարձրացած ավելի քան 20 օդապարիկներից մեկը Volvo Car Armenia-ինն էր։ Volvo շվեդական բրենդը, որը ավելի քան 95 տարի ավտոմոբիլային անվտանգության նորարարությունների մեջ համարվում է առաջադեմ, միացել է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացությանմիջազգայինփառատոնին։
Անվտանգություն, կայունություն, առաջադիմական տեխնոլոգիաներ։ Այս սկզբունքներով արդեն տարիներ շարունակ առաջնորդվող Volvo Car Armenia-ն միացել է անվտանգությունն ու նորարարությունը կարևորող այս փառատոնին։ Volvo Car-ը գետնի վրա, օդապարիկները՝ երկնքում, անվտանգ ու սահուն շարժվում են դեպի նպատակակետ։
Ընկերությունը կոտրում է բոլոր կարծրատիպերը՝ եզակի դիզայներական լուծումների շնորհիվ, որոնք դարձնում են ավտոմեքենան տարբերվող ու ինքնատիպ։ Volvo-ի առաքելությունն է կյանքը դարձնել ավելի հեշտ, կատարյալ և անվտանգ, այնպեսինչպեսերկինքբարձրացածօդապարիկներնեն։
Ամենասպասված ու գունառատ փառատոնը բաղկացած է լինելու 2 փուլերից՝ ցուցադրական և մարզական։ Ցուցադրական փուլն իր մեջ ներառում է օդապարիկների ազատ թռիչքներ Երևանի, Գառնու, Ապարանի օդային տարածքում։