
Այսօր Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը իր գործառնական բազան բացեց Եղեգնաձորում:
«Դա առաքելության ծրագրի համաձայն բացված վերջին հենակետն էր: Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Եղեգնաձորի փոխքաղաքապետի հետ կտրել է նոր բազայի ժապավենը, որն առաջին հերթին կենտրոնանալու է Արարատի մարզի սահմանամերձ շրջանների վրա»,- նշված է առաքելության X-ի (նախկին Twitter) պաշտոնական միկրոբոլոգում: