Թեթև քաշային կարգում ACA-ի Գրան պրիի հաղթող, խառը մենամարտերում (MMA) ելույթ ունեցող Էդուարդ Վարդանյանը պատմել է, որ ռուսական լիգան խոշոր պայմանագիր է առաջարկել իրեն։
«ACA լիգան առաջարկել է ինձ ամենախոշոր պայմանագիրն ամբողջ ռուսական հարթակում։ Շուրջ 3 միլիոն դոլար՝ 3 մենամարտի համար։ Ես մերժեցի առաջարկը»,- ասել է հայ մարտիկը։
Հիշեցնենք, որ օգոստոսին էդուարդ Վարդանյանը հայտարարել էր, որ բանակցություններ է վարում UFC-ի հետ: MMA-ում 32-ամա մարտիկն անցկացրել է 29 մենամարտ և տարել 25 հաղթանակ: