ՔԿՀ-ի դատապարտյալը կարել է աչքերը և հացադուլ հայտարարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթիկ ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանը կարել է աչքերը և հացադուլ  հայտարարել: Այս մասին Armlur.am-ին է հայտնել դատապարտյալ կինը՝ Կարինե Հակոբյանը, ում խոսքերով հացադուլի պատճառ է հանդիսացել նշված ՔԿՀ-ի պետ, գնդապետ Գևորգ Մկրտչյանի անօրինական որոշումը, որում նշվել է, որով դատապարտյալ Արտակ Հակոբյանին որպես ագրեսիվության և կոնֆլիկտայնության հակում ունեցողի բանտարկության ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով:

«Արթիկ ՔԿՀ-ի պետը այս որոշումը կայացնելիս հիմք է ընդունել 2011 թվականին Նուբարաշեն ՔԿՀ-ում ամուսնուս վերաբերյալ մեկ նմանատիպ որոշում, որով Արտակը հաշվառված էր որպես ինքնավնասման հակում ունեցողի: Այսօր, երբ պետք է քննարկվեր Արտակի վաղաժամկետ ազատման հարցը, նման որոշում է կայացվում, իբրև ամուսինս պատժի կրման ընթացքում բազմաթիվ տույժեր ունի ու պետք է շարունակել կանխարգելիչ բնույթի աշխատանքները, որպեսզի նվազեցվի ռիսկայնության աստիճանը: Իրենք իրավունք չունեին Արտակի վիճակում գտնվող դատապարտյալին, ով օրեր առաջ էր վիրահատվել Արթիկի քաղաքացիական հիվանդանոցում, ու հեռացրել էին լեղապարկի մեջ եղած քարերը և վիճակն էլ վատ է, ստիպեն նման հոգեկան ծանր ապրումներ ունենալ: Հիմա դիմել է հացադուլի, կարել է աչքերը, չգիտեմ էլ կդիմանա, թե վերջապես կհասնեն իրենց ցանկացածին ու ամուսնուս կյանքին վնաս կհասնի»,-հայտնեց դատապարտյալի կինը:

 




Լրահոս