Ջոն Քերրին հետաձգել է երկուշաբթի օրվա համար պլանավորված Ռուսաստան պաշտոնական այցը, տեղեկացնում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը:
Պուտինի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ Լավրովը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարին առաջարկվել էր հանդիպման ժամանակ քննարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:
«Առաջարկել էինք այսօր գալ. պատրաստ էինք ընդունել իրենց: Քերրին սկզբում համաձայնվեց, իսկ շաբաթ օրը զանգահարեց, և ասաց, որ կցանկանար հետաձգել հանդիպումը»,- ասել է Լավրովը:
Լավրովը տեղեկացրել է նաև, որ իր հանձնարարությամբ, ՌԴ ԱԳՆ աշխատակիցները շարունակաբար կապի մեջ են իրենց արտասահմանցի գործընկերների հետ ` Ուկրաինայում տիրող իրավիճակը վերլուծելու հարցերում:
Վերջինս նշել է նաև, որ կողմերն առաջարկում են ռուս – ամերիկյան կողմին գտնել որևէ լուծում ` իրավիճակն Ուկրաինայում մեղմելու համար:
Նյութը պատրաստեց Հայկանուշ Ալոյանը: