ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Չէի պատկերացնում՝ երազանքի ետևում ինչքան դժվարություն ու պատասխանատվություն կա. Քրիստինա Եղոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկաբնակ դերասանուհի, երգչուհի Քրիստինա Եղոյանը ինստագրամյան իր էջի սթորի բաժնում կիսվել է այն դժվարությունների մասին, որոնք հանդիպում են իրեն եւ շատ մայրիկների երեխաներին խնամելիս:

«Երբ երազում էի մեկ տարվա տարբերությամբ աղջիկներ ունենալու մասին, չէի պատկերացնում, թե այդ երազանքի ետեւում ինչքան դժվարություն ու պատասխանատվություն կա:
Ստիպված ես ապրել գերհոգնածությամբ, մաքսիմալ լարված, երբեմն ամբողջ օրը ոչինչ չկերած կամ գիշերը չքնած, բայց էս բարդ պահերին միշտ պիտի հիշես, որ էս դժվարությունները ժամանակավոր են, կգա մի օր, երբ կարթնանաս այն պահին, երբ օրգանիզմդ ամբողջությամբ հագեցած կլինի քնից, ուտելիս կվայելես կերակուրը, կարող ես համարել, որ այսօր ի վիճակի ես ծանր օրվանից հետո երեկոյան որեւէ տեղ զբոսնել…
Հուսանք ու սպասենք այդ օրվան»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ դեռեւս 2 տարի առաջ՝ 2021 թվականին դերասանուհի, երգչուհի Քրիստինա Եղոյանն ամուսնացել էր գործարար Սիմոն Խաչատրյանի հետ ՝ մշտական բնակություն հաստատելով Միացյալ Նահանգներում: Հենց նույն թվականին էլ ծնվել էր դերասանուհու առաջնեկը՝ Լեա-Մարիան, ավելի ուշ՝ 2022-ի դեկտեմբերին ծնվեց Քրիստինեի երկրորդ դուստրը՝ Լյուսին, որի մասին հայտնել էր նա իր ինստագրամյան էջում:

Երբ դեռ Լյուսին չէր ծնվել Քրիստինա Եղոյանը, հրապարակել էր հոլովակ,որում խոսում էր Լեայի հետ երկրորդ դուրստր ունենալու իր երազանքի մասին. «Երազանքներն իրականանում են»,- գրել էր Քրիստինեն հոլովակին կից:

Մարիամ Ղազարյան




Լրահոս