ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի ծնողների միջադեպի գործով հերթական անձանց են մեղադրանք առաջադրել: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել 44-օրյա պատերազմի հերոս Լեւոն Գալստյանի եղբորը, որը անձամբ ապտակել է ՔՊ-ական պատգամավորին եւ եւ Եռաբլուրում եւս մեկ անձի Արսեն Աբրահամյանին, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը:
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 21-ին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին հայհոյած 44-օրյա պատերազմի հերոս Լեւոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, կալանավորել են։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձեել, որ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին Քննչական կոմիտե են կանչել ու հարցաքննել, որտեղ նա ցուցմունք է տվել ու ասել, որ իրեն հայհոյել են, իսկ ինքը որեւէ հայհոյանք չի տվել։ Քննիչը, լսելով ՔՊ-ական պատգամավորին, ավելի ուշ այլ բան է պարզել. նրան պաշտպանական կողմը ներկայացրել է տեսանյութ, որով հիմնավորվել է, որ պատգամավորը կեղծ ցուցմունք է տվել:
Իրականում Աղազարյանը եւս հայհոյել է զոհվածի ծնողին եւ առանց ամաչելու ստել է քննիչին՝ փաստացի կեղծ ցուցմունք տվել եւ այս իրավիճակում առավել մտահոգիչ է մեկ հանգամանք, որ ՔՊ-ական պատգամավորը մինչ այդ նմանօրինակ մի շարք պատմություններով է աչքի ընկել, սակայն իրավապահները նրան չպատժեցին, իսկ երբ զինվորի հայրը հայհոյեց, եղբայրը ապտակեց, իրավապահներն անմիջապես զինվորի հորը կալանավորեցին. զինվորի եղբորը մեղադրանք առաջդրեցին, ինչը ընտրովի արդարադատության հերթական դրսեւորումն է:
Քնար Մանուկյան