armlur.am -ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Մանուկ Վարդանյանի մոտ նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել ՀՀ տրանսպորտային տեսչության կատարած աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են նաեւ տեսչության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները: Նախարարին ներկայացվել է այս տարվա ինն ամիսների ընթացքում ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից իրականացրած տեսչական աշխատանքները, այդ թվում տարբեր խախտումների վերաբերյալ կազմած արձանագրությունները, որոնց թիվը զգալիորեն աճել է, մասնավորապես` 2010 թվականին կազմվել է 3674 արձանագրություն եւ գանձվել է 23 մլն 883 հազար դրամ, իսկ 2011թ.-ի 9 ամիսներին, համապատասխանաբար, 4101 արձանագրություն եւ 25 մլն 380 հազար դրամ: Նախարար Մ.Վարդանյանին այդուհանդերձ չի բավարարել Տրասնպորտային տեսչության աշխատանքը եւ ոլորտի պատասխանատուներին մեկ ամիս ժամանակ է տրվել իրավիճակը ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ մարզերում շտկելու եւ բարելավելու համար:Մ.Վարդանյանը նշել է, որ Տրանսպորտային տեսչության աշխատանքներում նկատվում են դրամաշորթության դեպքեր եւ տեսչության պետի, նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ուշադրությունն է հրավիրել` ուժեղացնելու վերահսկողությունը, խստացնելու կարգապահությունը եւ տեսչություն-ավտոկայան համագործակցությունը: Նմանատիպ դեպքերի պատճառով Տրանսպորտային տեսչության մարզային ստորաբաժանման երկու ղեկավարներ եւ աշխատակիցներ ազատվել են աշխատանքից: Նախարարը հայտնել է նաեւ, որ Տրանսպորտային տեսչության աշխատանքը կլինի իր անմիջական վերահսկողության ներքո եւ ոլորտի պատասխանատուներին հորդորել է զերծ մնալ դրամաշորթության դեպքերից: Սուսաննա ՏոնոյանՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար
ՀՀ տրանսպորտային տեսչության կատարած աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ