Իսրայելը նոր թափով հարձակվել է Գազայի հատվածի վրա. կյանքից զրկվածների թիվը անցնում է երեք հազարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի բանակն իր Telegram ալիքում հայտարարել է, որ ոչնչացրել է ՀԱՄԱՍ հակատանկային հրթիռային համակարգի հրամանատարին, ինչպես նաև շարժման նավատորմի ներկայացուցչին։

Իսրայելի պաշտպանության բանակը սպանել է ՀԱՄԱՍ-ի երկու ահաբեկիչների՝ ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության Գազայի քաղաքային բրիգադի հակատանկային հրթիռային համակարգի հրամանատար Մուհամմադ Աուդալլահին և ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի ահաբեկիչ Աքրամ Հիջազիին», – նշում է Իսրայելի պաշտպանության բանակը:

Իսրայելի պաշտպանության բանակը հավելել է, որ թիրախավորել է շարժման օպերատիվ հրամանատարական կենտրոնները, լողափերը, հակատանկային հրթիռային կայանները և ռազմական ենթակառուցվածքները:

Զանգվածային հրթիռային հարձակումներից հետո կազմակերպության մարտիկները ներթափանցել են հարավային Իսրայելի սահմանային շրջաններ: Հարձակումից մի քանի օր անց իսրայելական զինվորականները վերահսկողության տակ վերցրեցին Գազայի սահմանի մոտ գտնվող բոլոր բնակավայրերը և սկսեցին օդային հարվածներ հասցնել այդ գոտու թիրախներին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց: Իսրայելը նաև հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին՝ դադարեցվել է ջրի, սննդի, էլեկտրաէներգիայի, դեղորայքի և վառելիքի մատակարարումը։

Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է մոտ երեք հազար մարդու, իսկ իսրայելցիների զոհերի թիվը գերազանցել է հազարը, մի քանի հազար իսրայելցիներ ու պաղեստինցիներ վիրավորվել են։ Հաղորդվում է մի քանի զոհված և անհետ կորած ռուսների, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների մասին։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ ՀԱՄԱՍ-ը կարող է գերի պահել մոտ 150 իսրայելցի։ Ինքը՝ շարժումը, հայտարարել է, որ Գազայի հատվածում կա մոտ 200-250 բանտարկյալ։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս