Վտանգ կա, որ Քոչարյանը կվերադառնա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այո’, ես չեմ զարմանա, որ ՀՀԿ-ականները, երբ տեսնեն վտանգը մոտենում է և իշխանության է գալիս ԲՀԿ-ն, քիչ-քիչ ՀՀԿ-ականները և ինչո՞ ւ միայն ՀՀԿ-ականները, շատերը կթեքվեն դեպի ԲՀԿ… այո’, նողկալի է… քանի որ ես ոչ մի կուսակցության թևի տակ չեմ թաքնվի ու չեմ դառնա որևէ կուսակցության անդամ, որ աթոռ ունենամ ասեմ. Մարտի 1-ի ոճրագործությունը սկսել է Քոչարյան Ռոբերտը, ով երկիրը քանդեց, իսկ հետո Սարգսյան Սերժիկը հիմնովին քանդեց… քանդում է… բայց այս օրերին ինչ-որ շատերը ուզում են մոռանան Քոչարյանին, որովհետև ինձ համար, այո’, վտանգ կա, որ կրկին Քոչարյանը հետ կգա… իսկ ԲՀԿ-ն ջանք ու եռանդ չի խնայում, որ ընդդիմադիր խաղերի տակ հետ վերադարձնի Քոչարյանին… մի խոսքով նրանք ովքեր մոռացել են, թե քանի հոգու գլուխ կերավ Քոչարյանը կհիշեցնեմ, մի բան ուղղակի չեմ հասկանում, ինչո՞ ւ պարզ չեք խոսում, ինչո՞ ւ չեք ասում այն, ինչ ծածուկ ուզում եք կյանքի կոչել… Այո’, կան կայքեր, որոնց թիկունքում կան այն կուսակցությունները, ովքեր ստեղծել են այդ կայքերը, որ մարդկանց մոլորեցնեն, նորմալ է, բայց հարգելի լրագրողներ, ձեր տերերի համար ինչ ուզում եք գրեք, բայց չփորձեք մարդկանց մոլորեցնել… իսկ եթե պետք լինի ես ձեզ կհիշեցնեմ, որովհետև կրկին ասում եմ, ոչ ՀՀԿ-ի հետ խաղեր ունեմ տալու, ոչ ԲՀԿ-ի, և ոչ էլ մյուսների… ունեմ սեփական կարծիք, դա արդեն ուրիշ խնդիր է, որ կարող եք համաձայնվել կամ ոչ, բայց չփորձեք ինձ ուղղություն ցույց տալ…




Լրահոս