ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բենզինը թանկանում է․ պատճառների մասին մանրամասնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը, ուսումնասիրելով վերջին շրջանում Հայաստանում վառելիքի գնի աճի տեմպը, պարբերաբար դիմում էր Մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ հասկանալու համար, ինչ հետազոտություններ են արվում։ Մինչ հանձնաժողովից մեզ պատասխանում էին, որ հետազոտություններ են արվում և քննարկումներ են ընթանում,  մենք փորձում էինք տնտեսագետներից պատասխաններ ստանալ։

Թանկացումից 2-3 ամիս պասելուց հետո միայն հրապարակվեցին հետազոտության արդյունքները։
«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բենզինի շուկայում տեղի ունեցող գնային տատանումները։ Բենզինի գնագոյացումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես՝ միջազգային շուկաներում տեղի ունեցող բենզինի գների փոփոխություններով, արտարժույթի տատանումներով, ինչպես նաև տեղափոխման ծախսերով և այլն։

2023 թվականի հունվարին փոխարժեքը եղել է միջինում 390 դրամ, իսկ հոկտեմբերին միջինում կազմել է 414 դրամ։ Վերոգրյալից ելնելով` կարող ենք փաստել, որ բենզինի գնի բարձրացումը պայմանվորված է և´ ներմուծման գնի բարձրացմամբ, և´ դոլարի փոխարժեքի որոշակի աճով։

Այսպիսով, միջազգային շուկաներում բենզինի գների, այդ թվում՝ դոլարի փոխարժեքի փոփոխություններով պայմանավորված բենզինի շուկայում մշտապես տեղի են ունենում տատանումներ, որի արդյունքում շուկայում որոշ ամիսներին կարող են լինել համեմատաբար ցածր գներ, իսկ որոշ ամիսներին՝ բարձր»։

Այսպիսով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը թերևս երկու-երեք ամիս հետազոտություն անելուց հետո, որևէ նոր պատճառ կամ հստակ հետևանքներ չներկայացրեց։ Նրանք նաև չանդրադարձան այն հանգամանքին, որ Հայստանում վառելիքի շուկան մենաշնորհային է, ինչպես նշում են տնտեսագետները։

Էմմա Միքայելյան




Լրահոս