Մի շարք հումորային նախագծերից հայտնի, բլոգեր Լիաննա Հակոբյանը սպասում է առաջնեկին: Այս մասին դեռեւս ամռանը նա հայտարարել էր ինստագրամյան իր էջում:
Լիաննա Հակոբյանը հրապարակել է լուսանկարներ ու տեսահոլովակներ, որոնցից մեկում նշել է, որ գտնվում է հղիության 7-րդ ամսում:
Ավելի ուշ Լիանան հայտնել էր, որ որդի է ունենալու՝ հավելելով, որ որոշել են Լեո անվանակոչել նրան:
Խոսելով ամուսնու մասին՝ Լիաննան պարբերաբար նշել է, որ նա հանրային մարդ չէ:
Անդրադառնալով քաշ հավաքելու խնդրին՝ Լիաննան նշել է, որ դիետա չի պահում եւ 6,5 կգ է ավելացել այս ընթացքում:
Հիշեցնենք, որ դերասանուհին վերջին տարիների ընթացքում նիհարել էր 26 կգ-ով՝ կատարելով արտաքին մի քանի փոփոխություններ:
Մ.Ղ.