Երեխաներին արձակուրդից կանչել են դպրոց․ ծնողներն ահազանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ArmLur.am-ի խմբագրություն են ահազանգել դպրոցականների ծնողներ և պատմել, որ նախատեսված երկշաբաթյա արձակուրդը իրենց դպրոցում հետաձգվել է, իսկ պատճառը չգիտեն, թե որն է: Մի շարք ծնողներ բողոքում են, որ իրենց երեխաների հետ քաղաքից դուրս են գտնվում, քանի որ տեղյակ են եղել, որ արձակուրդը կավարտվի մեկ շաբաթ հետո և հիմա խնդիր է առաջացել նրանց մոտ, քանի որ նախապես տեղեկացված չեն եղել:

ArmLur.am-ը կապ հաստատեց ԿԳՄՍ նախարարության լրատվական բաժնի հետ, հասկանալու համար, թե ինչ փոփոխություններ են եղել: ԿԳՄՍ նախարարությունը հստակ պատասխան չկարողացավ տալ, միայն փաստեց, որ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել:

ArmLur.am-ը կապ հաստատեց քաղաքապետարանի  լրատվության վարչության բաժնի հետ՝ հասկանալու համար, թե ինչու է նման խնդիր առաջացել, արդյունքում պարզ դարձավ, որ միայն մեկ դպրոցում է  նման խնդիր առաջացել, այն էլ կապված է շինարարական աշխատանքների հետ, ավելի կոնկրետ կաթսայատան կառուցման հետ և որպեսզի երեխաները չտուժեն,  արձակուրդների հետ կապված տվյալ դպրոցում որոշ փոփոխություններ կլինեն:

Ստացվում է, որ ԿԳՄՍ նախարարությունը չի տիրապետում իրավիճակին։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս