«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՔՊ-ական պատգամավորն աշխատանք չունեցող ամուսնուն իրեն օգնական է նշանակել: ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը մեզ փոխանցեց․ «Ես ձեր առավոտյան հրապարակած նյութին ցանկանում եմ պարզաբանում տալ, որովհետև այնտեղ սխալ է տեղ գտել, թե իմ ամուսինը աշխատավարձ է ստացել ԱԺ-ից: Նման բան չկա, ես չգիտեմ՝ որտեղի՞ց այդ ինֆորմացիան, իմ ամուսինը իմ օգնականն է հասարակական հիմունքներով, որը բացարձակապես չի վճարվում, անգամ՝ աշխատանքային ստաժ չի համարվում: Դա էլ արվել է նրա համար, քանի որ ես մարզից ընտրված պատգամավոր եմ, հաճախ եմ լինում Շիրակում, երբ գալիս եմ ԱԺ, իմ ամուսինն է ուղեկցում և դրսում սպասելու փոխարեն ներս է մտնում, հասարակական հիմունքներով օգնականի կարգավիճակը թույլ է տալիս նրան դա, ընդամենը դա:
Հասարակության մեջ մի շերտ, որը երբ հարցը վերաբերվում է աշխատավարձին և գումարին, շատ բուռն է արձագանքում և չի նայում, որ դա սխալ ինֆորմացիա է, ուստի նման ինֆորմացիա հրապարակելուց առաջ պետք է ճշտել այն»,-ասաց Պալյանը: