«Զվարթնոց» օդանավակայանի ավտոկանգառից կատարված գողությունը բացահայտվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 17-ին օտարերկրյա քաղաքացին ոստիկանություն հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 23-ի ժամը 13.00-ին «Մերսեդես» մակնիշի իր մեքենան կայանել է «Զվարթնոց» օդանավակայանի վճարովի ավտոկանգառի 2-րդ հարկում և նույն օրը Երևան-Թեհրան չվերթով մեկնել է ԻԻՀ: Հոկտեմբերի 17-ին, ժամը 01.00-ի սահմաններում, վերադառնալով Երևան՝ տեսել է, որ գողացել են նշված վայրում կայանած իր «Մերսեդեսը»՝ պատճառելով 23 000 դոլարի վնաս:

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 14-ին գողությունը կատարել են հինգ տղամարդիկ: Քրեական հետախույզները նրանցից 57-ամյա տղամարդուն Սիլիկյան թաղամասում հայտնաբերել, ձերբակալել և, գողացած «Մերսեդեսով» հանդերձ, տեղափոխել են գծային բաժին: Հայտնաբերվել և ձերբակալվել են ևս երեք մասնակից:

Ձերբակալվածները, կազմված փաստաթղթերը և գողացված մեքենան ներկայացվել են «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին:

Բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 18-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է ներկայացել նաև գողությանը մասնակցած 52-ամյա տղամարդը։ Նա նույնպես ներկայացվել է «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են:




Լրահոս