Մոսկվան Եվրախորհրդարանում Փաշինյանի ելույթը համարում է բացարձակ սադրիչ. ТАСС

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական պետական ТАСС լրատվական գործակալությունը, հղում անելով իր «բարձրաստիճան աղբյուրին», գրել է, որ պաշտոնական «Մոսկվան հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում Փաշինյանի ելույթը համարում է բացարձակ սադրիչ»։

«Հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը մենք համարում ենք բացարձակ անպատասխանատու և սադրիչ, հատկապես՝ Ռուսաստանի և հայ-ռուսական հարաբերությունների առումով»,- ասել է աղբյուրը։

«Եթե Մոլդովան համարենք 2-րդ Ուկրաինա, կտեսնենք, թե ինչպես են Հայաստանը փորձում դարձնել 3-րդ Ուկրաինա, իսկ Փաշինյանը «թռիչքներ» է կատարում Վլադիմիր Զելենսկու ճանապարհով»,- ասում է ТАСС-ի աղբյուրը։




Լրահոս