Վագիֆ Խաչատրյանի դեմ ցուցմունք են տվել․ ովքեր են նրանք և ինչ են ասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը շարունակվում է: Ադրբեջանական կողմը կեղծ մեղադրանք է ներկայացրել ընդդեմ Վագիֆ Խաչատրյանի, որ նա մասնակցել է Իվանյան շրջանի Մեշալի գյուղում ապօրինի հայկական զինված կազմավորումների կազմում ցեղասպանություն իրականացնելու մեջ: Վագիֆ Խաչատրյանը չի ընդունել ներկայացված մեղադրանքները և նշել է, որ նման գործողությունների ինքը չի մասնակցել:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ վերջին դատավարության ժամանակ սկսվել է դատական քննություն, դատախազը հրապարակել է մեղադրական եզրակացությունը։

Այնուհետև դատարանում հարցաքննվել են գործով մեղադրյալներն ու տուժողները, որոնք իբրև թե ճանաչել են Վագիֆ Խաչատրյանին, և ցուցմունքներ են տվել՝ հաստատելով, որ Վագիֆ Խաչատրյանը վտարել է իրենց օրինական բնակության վայրերից:

Նշենք, որ մեր հայրենակցի դեմ կեղծ մեղադրանքների հիման վրա քրեական գործ է հարուցվել, ըստ որի, Վագիֆ Խաչատրյանը հանցավոր խմբի անդամ է եղել և 1991 թվականի դեկտեմբերին Իվանյանի շրջանի Մեշալի գյուղում սպանել է 25 ադրբեջանցիների, վիրավորել 14 մարդու, իսկ 358 ադրբեջանցիների վտարել իրենց օրինական բնակության վայրերից։

Պարզից էլ պարզ է, որ մեկ անձի՝ այն էլ այսպիսի խեղաթյուրված բովանդակությամբ մեղադրանքներ ներկայացնելը անհավանական է, և բնավ չի համապատասխանում իրականությանը: Ենթադրյալ տուժողները պարզապես չէին կարող միանգամից ճանաչել և հասկանալ, որ 1991 թվականին կատարված դեպքերի հետ Վագիֆ Խաչատրյանը կապ ունի:

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս