Հայկ Կոնջորյանի կնոջ մուտքը բարենպաստ չէր․ «ՀայՓոստ»-ը կրկին տուգանվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը նախկինում գրել էր, որ «ՀայՓոստ» ՓԲԸ-ն  սնանկանում է և մարզերում մասնաճյուղեր է փակում։ Այս գործընթացներին զուգահեռ ընկերությունը նաև չի խուսափում տուգանքներից։ Ըստ մեր տեղեկությունների՝ այս անգամ «ՀայՓոստ»-ը տուգանվել է առաջին դեպքում 400 հազար, իսկ երկրորդ դեպքում՝ 534 հազար դրամ։

Չի հասցնում լրանալ ամիսը, և պետական բաժնեմասով «ՀայՓոստ» ՓԲԸ-ն հերթական խախտումն է անում` թաքցնելով հարկը։ Սեպտեմբեր ամսին ՊԵԿ-ը հերթական ակտերն է կազմել ընդդեմ «ՀայՓոստ»-ի։

Եվ ինչպե՞ս են պատգանավորները համարձակվում նման ֆինանսական «ողբալի» վիճակում գտնվող պետական հիմնարկում աշխատանքի տեղավորել տան անդամներին (տվյալ դեպքում՝ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ կնոջը), ապա ստիպում վճարել աստղաբաշխական աշխատավարձեր։

 




Լրահոս