ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բեռների հարցը լուծվել է, բենզինի խնդիր կա. Անաիս Սարդարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ արցախցիներին սնունդ և հիգիենայի պարագաներ հատկացնելու համար թիմ ստեղծած դերասանուհի Անաիս Սարդարյանի կամավորներից մեկի եւ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի միջև միջադեպ է տեղի ունեցել։ Ապա տարածվեցին տեղեկություներ, որ նման բան չի եղել։

ArmLur.am-ը եղավ կամավորական խմբի բեռների հավաքման կետում և զրուցեց դերասանուhի Անաիս Սարդարյանի հետ։ Նա մեզ հետ զրույցում զարմացավ՝ ասելով, թե խոսքն ինչ ձայնագրության մասին է և, որ Արայիկ Հարությունյանին ո՛չ ինքն է տեսել, ո՛չ կամավորները։

Ինչպես պարզ դարձավ ավելի վաղ, անհատների կողմից ուղարկված բեռները, որոնք ոստիկանությունը տարել էր ՆԳՆ հատուկ պահվող տարածք, խնդրի բարձրաձայնելուց հետո հասել են հասցեատերերին։

Ըստ Անաիսի՝ Արցախից բեռնի տեղահանված շուրջ 100 հազար արցախահայերից 50 հազարին ապահովվել և օգնություն են տրամադրել։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս