Հոկտեմբերի 23-ին Վանում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ գրանցված փլուզումների առնչությամբ իրականացված հետաքննության արդյունքները` զեկույցի տեսքով ուղարկվել է Թուրքիայի կառավարությանը, քաղաքաշինության եւ շրջակա միջավայրի նախարարությանն ու պետական վերահսկողության խորհրդին: Զեկույցում նշվում է, որ Վանում երկրաշարժի ժամանակ գրանցված փլուզումների հիմնական պատճառը շինարարական աշխատանքների ժամանակ թույլ տրված խայտառակ եւ ճչացող խախտումներն են։”Դատախազության իրականացրած հետաքննության արդյունքում պարզվել է, որ շինարարության ժամանակ շինությունների հիմնասյուներում երկաթի եւ ցեմենտի փոխարեն օգտագործվել են պեմզայից պատրաստված բրիկետներ։ Հետաքննության շրջանակում հարցաքննվել են 45 անձինք, փորձանմուշներ են վերցվել փլուզված բոլոր շինություններից”,– նշվում է զեկույցում։ Հիշեցնենք, որ Թուրքիայում Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվել է 604, վիրավորվել՝ ավելի քան 4 հազար մարդ։ Փլատակների տակից դուրս է բերվել ողջ մնացած 188 մարդ։ Փլուզվել է ավելի քան 2 հազար շինություն։
Շինարական նորմերի խախտումների բացահայտում Թուրքիայում երկրաշարժից հետո
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ