Արցախից բռնի տեղահանված 180 բուժառու շարունակում է իր բուժումը ՀՀ բուժհաստատություններում, 32 վիճակը ծանր է, 9-ինը՝ ծայրահեղ ծանր: Այս մասին հումանիտար կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ աոողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Առողջապահության նախարարությունը պետպատվերի շրջանակում իրականացնում է վերապատրաստման գործընթաց։ Շուրջ 300 անձ այս գործընթացն անցել է՝ լրացնելով աշխատանքի անցնելու համար չբավարարող կրեդիտները: Այս պահի դրությամբ 273 ավագ բուժաշխատողի և 59 միջին բուժաշխատողի թափուր հաստիք կա, իսկ Արցախից ստացվել են ավելի քան 560 բուժաշխատողի հայտեր:
Արցախից վերջին շաբաթվա ընթացքում 75 բուժառու դուրս է գրվել լավացումով: