
Shamshyan.com-ը գրել է, որ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաներում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բակում՝ ավտոկայանատեղիում, կրակոցներ են հնչել:
ArmLur.am-ին այս դեպքից մանրամասներ են հայտնի դարձել: Քիչ առաջ մեզ բացառիկ տեղեկություններ հասան, որ դատարանում կրակոցներից վիրավորվել է Շենգավիթ վարչական շրջանում քրեական պատմություններով հայտնի Սահակը, որին դատարանից տեղափոխել են հիվանդանոց։
Իսկ թե ովքեր են կրակող անձինք, իրավապահներն այս պահին փնտրում են։ Ավելին, ArmLur.am-ին տեղեկություններ հասան, որ այդ կրակոցները կպել են դատախազի մեքենային։ Այս պահին դատարանի ամբողջ տարածքում արնանման հետքեր են։
Քննչական կոմիտեն այս դեպքից ևս մանրամասներ է հայտնել։ «Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի բակում կրակոցներ հնչելու վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձը)։ Կատարվում է քննություն։




Քնար Մանուկյան