Նիդերլանդների խորհրդարանում ձայների մեծամասնությամբ ընդունվել է երկու առաջարկ։ Դրանցից մեկը վերաբերում է Հայաստանին ռազմական աջակցությանը, մյուսը՝ Արցախում էթնիկ զտումներին։
Ռազմական աջակցության առաջարկի մեջ նշվում է, որ Ադրբեջանն Արցախում ստեղծված իրավիճակից հետո հայտարարել է Հայաստանի վրա հարձակման հետագա ծրագրերի մասին: Խատգամավորները խնդրել են կառավարության՝ը կոչ անել ԵՄ անդամ մյուս պետություններին դրական արձագանքել Հայաստանի կողմից ռազմական աջակցության հնարավոր խնդրանքին:
Իսկ արդեն երկրորդ առաջարկով կառավարությանը խնդրում է որոշել, թե արդյոք այդ ամենհը վերաբերո՞ւմ է 9 ամսից ավելի շրջափակումից հետո Արցախից հայերի բռնագաղթին և անկլավի վրա հարձակմանը: