Դատարանից տեղափոխված կալանավորված անձի մոտից հայտնաբերվել է կասկածելի զանգված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Հ.Ա.-ն ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվել էր հիմնարկ:

Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները մինչ բնակելի գոտի մուտք գործելը, ըստ սահմանված կարգի, անձնական զննության են ենթարկել Հ.Ա.-ին: Զննությամբ վերջինիս մոտ գտնվող ծխախոտատուփից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա է եղել թմրամիջոցին նմանվող, 0,3 գրամ քաշով, սպիտակ, բյուրեղանման զանգված:

Կալանավորված անձ Հ.Ա.-ն բանավոր հայտարարել է, որ ծխախոտատուփը վերցրել էր դատարանի խցից, սակայն տեղյակ չի եղել դրա պարունակությունից՝ հավելելով, որ խցում եղել են նաև այլ ծխախոտատուփեր:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս