Որ մարզում քանի արցախցի է դպրոց ընդունվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մարզերի և Երևանի դպրոցներում հոկտեմբերի 18-ի դրությամբ ընդգրկվել է Արցախից բռնի տեղահանված 14.848 երեխա, այդ թվում 4675-ը՝ Երևանում, 2514-ը՝ Կոտայքի մարզում, 2068-ը՝ Արարատում, 1290-ը՝ Արմավիրում, 883-ը՝ Լոռիում, 712-ը՝ Գեղարքունիքում, 707-ը՝ Արագածոտնում, 631-ը՝ Շիրակում, 581-ը՝ Սյունիքում, 465-ը՝ Տավուշում, 322-ը՝ Վայոց ձորում: Այս մասին հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հումանիտար կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացնելով կրթական աջակցության ծրագրերի ընթացքը:

Նախարարը նշել է, որ ավելի քան 1000 դիմորդներ դիմել են քոլեջներ ուսումնարաններ, հիմնականում՝ Երևանում գործող, իսկ մարզերի պարագայում գերակշռում են Կոտայքի մարզի ուսումնական հաստատություններ դիմած քոլեջների և ուսումնարանների ուսանողները:

Ինչպես հայտնի է՝ ԿԳՄՍ նախարարության կայքում հրապարակվել է բուհերի, քոլեջների, ուսումնարանների ցանկերը: Իսկ անդրադառնալով ուսուցիչների մասնագիտական աշխատանքի շարունակության հնարավորություն տրվող աջակցության ծրագրին՝ Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է, որ համապատասխան հարթակը (https://kadrer.emis.am)՝ գործում է հոկտեմբերի 16-ից:

 




Լրահոս