
Նոր տվյալներ են հայտնի դարձել Գազայի հատվածում կորուստների և վիրավորների մասին։ Պաղեստինի առողջապահության նախարարությունն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնել է, որ Գազայում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 3,478-ի։
«Գազայի հատվածում կա 3․478 զոհ, ավելի քան 12,000 վիրավոր։ Հորդանան գետի արևմտյան ափին կա 62 զոհ, ավելի քան 1․300 վիրավոր», – ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակումից հետո իսրայելական կողմում կա 1,400 զոհ, առնվազն 199 մարդ պատանդ է վերցվել։