
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:41-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սավոյան փողոցում գտնվող տնակներից (ոչ բնակելի) մեկում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սավոյան փողոցի տնակներից մեկի բակում գտնվող չշահագործվող ավտոմեքենաներում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:55-ին, մարվել՝ 14:07-ին: Այրվել են «Peugeot» մակնիշի չշահագործվող ավտոմեքենան և «Rover» մակնիշի չշահագործվող ավտոմեքենայի սրահը և թափքը՝ մասամբ: