Քաղաքացին փորձել է նետվել կամրջից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 18-ին, ժամը 11:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակ կամրջից։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները հոգեբանի և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։




Լրահոս