Ուկրաինայի դասերը…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայում գնացող գործընթացները բացի գեոքաղաքական ասպեկտից ունեն նաև շատ կարևոր , համընդհանուր քաղաքական փիլիսոփայության զարգացման համար երանգներ:

1) Ժողովուրդը էլ չի ուզում ապրել «քաղաքական» այդպիսի համակարգում, որտեղ իրեն բառի բուն իմաստով թալանում են ու «բռնաբարում»

2) Համակարգը ինտերնացիոնալ է և մինչև վերջի շունչը պատրաստ է կռվել իր գոյութան համար կանգ չառնելով ոչ մի բանի առաջ (մարդկային զոհեր, պետությունների կազմաքանդում, ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ և այլն)

3) Համակարգը չունի գեոքաղաքական, ստրատեգիական, ազգային զարգացման ծրագրեր: Դա քաղաքականացված սինդիկատ չէ, այլ ընդհամենը նպատակաուղղված է ՆՅՈւԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՆՍԱՀՄԱՆ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ:

4) Համակարգը չունի որևէ հիմնավոր գաղափարախոսական դոկտրին և այդ բացը լրացնում է ցինիկ պահվածքով , ամենացածր որակի ագիտացիայով և պրոպագանդայով:

5) Համակարգում գործում է մարդը ՓՈՂ ունի մարդ է, կարևոր չէ ԽԵԼՔ ունի թե ոչ: ՀԱՄԱԿԱՐԳԸ ԽԹԱՆՈւՄ Է ՏԳԻՏՈւԹՅՈւՆԸ Եվ քաղաքական համակարգ է ներմուծում ` ՏՀԱՍՆԵՐԻ…ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԵՎՈւՄ ԿԱՆԳՆԱԾՆԵՐԻՆ ԵՐԵՎԻ ԱՅԴՊԵՍ ԱՎԵԼԻ ԿՈՄՖՈՐՏ Է` ՆՐԱՆՑ ՖՈՆԻՆ ԻՐԵՆՔ ՑԻՑԵՐՈՆ, ՊԼԱՏՈՆ Ու ԱՐԻՍՏՈՏԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԶԳՈւՄ…

6) Համակարգը արդեն հասել է դեգենեռացիայի վերջին սահմանին ու էլ երկար դիմանալ չի կարող, սակայն դիրքերը հեշտությամբ չի պատրաստվում հանձնել: Ուկրաինայի առաջին դասը ցույց է տալիս , որ պայքարը ԹԵԺ է լինելու…




Լրահոս