
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպմանը ՀՀ-ում Կանադայի նորանշանակ դեսպան Էնդրյու Թըրների հետ:
«Ընդգծվել է Երևանում դեսպանություն բացելու Կանադայի որոշման կարևորությունը, ինչը վկայում է դինամիկ ձևով զարգացող հայ-կանադական երկկողմ օրակարգը ամենատարբեր ուղղություններով ընդլայնելու փոխադարձ պատրաստակամության մասին: Զրուցակիցներն ընդգծել են նաև բարձր մակարդակով փոխայցելությունների կարևորությունը»,- տեղեկացրել է նա։