ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձախողված քաղաքական գործիչ «Դվին»-ի Արտակ Թովմասյանը կրկին հայտնվել է. նա կոչով է հանդես եկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը 2021 թվականի մարտի 9-ին գրել էր, որ «Դվինի» Արտակ Թովմասյանի պայքարի սպիտակ վրանները «փլվել» են։ Դեռևս 44-օրյա պատերազմից հետո նախաձեռնված նստացույցին միացած Արտակ Թովմասյանը հայտարարեց քաղաքականություն մուտք գործելու մասին: Նա հանդիսավոր կերպով թանկարժեք վրաններ բերեց Բաղրամյան պողոտա և սկսեց Հայաստանը փրկելու գործընթացը։ Դեռ այն ժամանակ Թովմասյանը հայրենիքը փրկելու կոչեր էր անում, բարձրաձայնում իշխանափոխության մասին, որ անհրաժեշտ է հեղափոխություն անել և ազատել ժողովրդին Նիկոլ Փաշինյանի լծից։

Արտակ Թովմասյանի կոչերին ոչ ոք լուրջ չվերաբերվեց, նստացույցին ոչ ոք չմիացավ, և ցույցը ստիպված ցրվեց, իսկ հայրենիք փրկող Արտակ Թովմասյանը ձախողեց քաղաքականություն մտնելու իր փորձերը։

Երեկ նա հայտնվեց կրկին հայրենիքը փրկելու կոչերով՝ ասելով, որ «մեզ պետք է կամք, իսկ կամքը կա»։

Հիշեցնենք, որ սա այն ոչ կամային գործարարն է, ում՝ հայրենիքը փրկելու պայքարը տևեց մի քանի օր։ «Դվինի» Արտակը այն չկայացած քաղաքական գործիչն է, ով հենց այդ նույն հայրենիքում մի շարք ապօրինի շինությունների սեփականատեր է, իսկ դրանք ապամոնտաժելու պահանջին դեմ է գնում։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը այս տարվա հուլիսի 7-ին գրել էր, որ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին Երեւանի քաղաքապետ ընտրված Հրաչյա Սարգսյանը պաշտոնավարման առաջին երեք ամիսների ընթացքում հասցրել է օրինականացրել Հայաստանի ամենաթանկ ծառայություններից մեկը մատուցող «Դվին» հյուրանոցային համալիրի անօրինական կառուցված մոտ 16 հազար քառակուսի մետր տարածքը: 2021 թվականի սեպտեմբերի 14-ին Երեւանի դերասան քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ ապօրինի շինություն կա «Դվին» հյուրանոցի վրա: «Ասեմ ավելին՝ բացի այդ ապօրինի կառուցված երկու հարկից, հենց համալիրի վրա տարօրինակ երկուհարկանի մի կառույց էլ է ավելացել՝ ապակեպատ: «Դվին» հյուրանոցի հետեւում գտնվող շենքի վրա են հարկեր ավելացվել, եւ դրա հետ կապված կառուցապատողը երկու ճանապարհ ունի՝ կա՛մ երկու հարկերը պետք է վերացնի, կա՛մ ամբողջ շենքը որպես ինքնակամ կառույց պետք է օրինականացվի»,- վճռական հայտարարեց Հայկ Մարությանը, ու այլեւս չիմացվեց՝ հարցն ինչպես լուծվեց։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս