Լրագրող Թաթուլ Հակոբյանը տեղեկություն էր տարածել, թե Ստեփանակերտի պարետ է նշանակվել հայազգի Սարգիս Գալստյանը:
Ինչպես հետո պարզվեց, տեղեկությունը չէր համապատասխանում իրականությանը: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարեցին, որ Ստեփանակերտ քաղաքի պարետ է նշանակվել գեներալ-մայոր Սարդար Սաֆարովը:
Սարգիս Գալստյանն Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հարազատ հորեղբայրն է:
Վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձել է հորեղբոր՝ Ստեփանակերտի պարետ նշանակվելու մասին տեղեկություններին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան