Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է մայրաքաղաքի կենտրոնում Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանի բացման արարողությանը: Նորվեգացի նշանավոր բևեռախույզ, մեծ մարդասեր, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանի բացումն իրականացվում է նրա 150-ամյակի նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում: Բացման արարողությանը մասնակցել են նաև Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Յոնաս Գահր Շտյորեն և Նանսենի թոռնուհի Մարիտ Գրևը: Հուշարձանի բացումից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը տիկին Մարիտ Գրևին է հանձնել Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակը հավաստող անձնագիր և իր ու ամբողջ հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել, որ Ֆրիտյոֆ Նանսենը հազարավոր հայերի այսպիսի անձնագրով աշխարհում իրենց տեղը գտնելու հնարավորություն է տվել:
Ս.Սարգսյանը Երեվանում մասնակցել է Նանսենի արձանի բացմանը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ