
Կառավարության այսօրվա նիստում նախագիծ հաստատվեց, որով հստակեցվեց պաշտոնյաներին նվերներ տալու և ստանալու կարգը։
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ պաշտոնական այցերի ժամանակ տրված նվերները դառնում են համայնքի սեփականությունը, եթե դրանց արժեքը գերազանցում է 60 հազար դրամը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարց բարձրացրեց, որ պաշտոնական այցերի ժամանակ լինում են դեպքեր, երբ ստանում են այնպիսի նվերներ, որոնք պետք է օգտագործել։ Նիկոլ Փաշինյանն էլ կատակեց, թե օրինակ գինի ստանալու դեպքում այն չպետք է խմել։
Մանրամասները՝ տեսանյութում