ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել 15-ամյա տղայի մոտ դպրոցում օդաճնշիչ ատրճանակի հայտնաբերման դեպքից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն 15-ամյա տղան ոստիկանությունում պատմել է, որ զենքը գնել է list.am կայքից: Նա հայտնել է, որ այն գնել է իր օգտագործման համար, քանի որ շատ է ցանկացել ունենալ։ Իրավապահները հարց են ուղղել անչափահաս տղային, թե ինչու է զենքը իր մոտ պահել, բայց նա չի կարողացել պատասխանել: Տղային հարցաքննելուց հետո բաց են թողել։ Կատարվում է քննություն:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հոկտեմբերի 17-ին Բաբաջանյան փողոցի ավագ դպրոց հերթական ստուգայցի ժամանակ՝ ապօրինի օդաճնշիչ ատրճանակ պահելու կասկածանքով, բաժին են ներկայացրել 15-ամյա պատանու: Բաժնում նա իր պայուսակից ներկայացրել է օդաճնշիչ ատրճանակ:
Կատարվում է նախաքննություն:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Քնար Մանուկյան