ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վեդիի կացարաններում տեղավորված արցախցիներին կապահովվեն ջեռուցմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը հոկտեմբերի 4-ին եղել էր Վարդենիս համայնքում և նկատել, որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները բնակվում են Ոսկեպար գյուղի մանկապարտեզում և Վեդու եվրոպական քոլեջում։ Ինչպես արդեն արձանագրել էինք, արցախցի մի քանի ընտանիքներ ապրում են նույն սենյակում և օգտվում նույն խոհանոցից։

ArmLur.am-ը կապ հաստատեց Վեդի համայնքի ղեկավարի օգնական Պատվական Մարգարյանի հետ, պարզելու, թե ինչ գործողություններ են ձեռնարկվոում եղանակային վատ պայմանների ընթացքում, արդյոք պատրաստվում են նրանց ջեռուցմամբ ապահովվել և ինչ են պատրաստվում անել այդ ուղղությամբ։
Ինչպես տեսաք մինչ այս ցուցադրված կադրերում, պայմաններն ամարդկային են քանի որ մի հարկի տակ ապրում են 40-60 մարդ, սակայն ինչպես նշեց Վեդու համայնքապետի օգնականը պայմանները բարելավվելու համար ջեռուցման համարկարգը Ոսկեպարում պատրաստ է, իսկ Վեդու եվրոպական գոլեջում ընթացքի մեջ է։

ArmLur.am-ը նույն ժամանակահատվածում եղել էր նաև Մասիս համայնքի մարզադպրոցներից մեկում, որտեղ մարզադահլիճում տեղավորվել էին շուրջ 140 արցախահայ։ Մասիսի համայնքապետարանից մեզ տեղեկացրին, որ բոլորին հատկացվել են կացարաններ, իսկ մարզադպրոցում բնակվողների մի մասը տեղավորվել են իրենց հարազատների տներում։

Էմմա Միքայելյան

 




Լրահոս