Հայաստանն առաջին անգամ հաղթել է Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի (Международная Ассоциация Союзов Архитекторов- МАСА) ցուցահանդես մրցանակաբաշխությանը։
Հոկտեմբերի 12-15-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի ունեցած МАСА-ի Համակարգող խորհրդի 31-րդ հանդիպմանը և անդամ երկրների ճարտարապետների կողմից ներկայացված լավագույն աշխատանքների 31-րդ ցուցահանդես-մրցանակաբաշխությանը «Կառույցներ» անվանակարգում գլխավոր մրցանակի եւ ոսկե մեդալի արժանացավ Դսեղի «ԿԱՂՆԻ» հյուրանոցը, հեղինակ՝ «ՏՐԻՊՏԻԽ» ճարտարապետական արվեստանոց, ճարտարապետներ՝ Տիգրան Պալյան, Վրեժ Թամազյան։
Ի դեպ, Հայաստանը 3 անգամ է այս մրցույթում Ոսկե մեդալ ստացել, առաջինը Ստեփան Քյուրքչանն է ստացել, հետո Ալեքսանդր Բադալյանը, այս երկու դեպքում մրցանակները ստացել են նախագծերի համար, սա, ըստ էության, առաջին մրցանակն է որպես իրականացված պրոյեկտ։