ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնականից ավագանու անդամ դարձած Նատալյա Սինորյանը, տպավորություն է, վախ ունի լրատվամիջոցների կամ լրագրողների հանդեպ:
Նատալյա Սինորյանին, որը ՔՊ ցուցակով ընտրվել է նորընտիր ավագանու անդամ, այսօր նկատեցինք խորհրդարանում:
ArmLur.am-ը փորձեց հետաքրքրվել՝ ինչու՞ է որոշել պատգամավորի օգնականից դառնալ ավագանու անդամ, ինչո՞վ է այնտեղ զբաղվելու, սակայն վերջինս հարցին պատասխանելու փոխարեն մտավ պատգամավորի աշխատասենյակ, որպեսզի խուսափի պատասխանելուց:
Նշենք, որ Նատալյա Սինորյանը մշտապես աչքի է ընկել լրագրողների հանդեպ իր կոպիտ վերաբերմունքով: Նախկինում էլ, երբ լրագրողները փորձում էին ԱԺ միջանցքներում Հայկ Կոնջորյանին մոտենալ, հարց ուղղել նրան, ԱԺ աշխատակիցներին ուղղորդում էր, որպեսզի հեռացնեն լրագրողներին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան