Իսրայելում կյանքից զրկված ռուսների թիվը հասել է 19-ի . կան օտարերկրյա պատանդներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների կողմից Իսրայելում գերեվարված բոլոր պատանդներին փրկելու հավանականությունը չափազանց ցածր է, այս մասին գրում է Newsweek-ը:

Հրատարակության տվյալներով՝ գերիների փրկության գործողության պատասխանատվությունը կրում է ոչ թե ԱՄՆ-ն, այլ Իսրայելը։ Մինչ Թել Ավիվը ծրագրում է ինքնուրույն իրականացնել այս առաքելությունը, Վաշինգտոնը գործում է «մեկ ձեռքը թիկունքում կապած»։

«ԱՄՆ-ի ներգրավվածությունը սահմանափակ է, քանի որ նա շատ ավելի քիչ տեղեկություն ունի, քան Իսրայելը ՀԱՄԱՍ-ի մասին և իսրայելական զինվորականներն ունեն հատուկ ստորաբաժանում, որը կոչվում է Sayeret Matkal, որը համարվում է աշխարհում լավագույններից մեկը պատանդների փրկության բարդ գործողություններ իրականացնելու հարցում», – ասվում է Իսրայելական պաշտպանության նախարարության  տարածած հաղորդագրության մեջ:

Դինամիկան ԱՄՆ-ին դնում է դժվարին դրության մեջ, քանի որ Սպիտակ տունը վերահսկողություն չի ունենա Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների վրա, հատկապես, եթե Իսրայելը ցամաքային ներխուժում կատարի, այս մասին փաստում են  մի քանի  Իսրայելցի վերլուծաբաններ:

«Կա մռայլ գիտակցում, որ բոլոր պատանդներին փրկելու հավանականությունը չափազանց ցածր է: Մենք պետք է պատրաստ լինենք ամենավատ սցենարին», – նշել են վերլուծաբանները:

Հավելենք, որ Իսրայելում սպանված ռուսների թիվը հասել է 19-ի, իսկ առնվազն երկուսը պատանդ են վերցվել։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս