Դրսում կրթություն ստանալն ամոթ է մյուսների, բայց ոչ նախարար Անդրեասյանի երեխաների համար․ իշխանականներն արտոնյալ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատել էր, որ իր երեխաներից մեկն արտեկրում է ուսում ստանում:
Ավելին՝ նախարարը հայտարարել էր, թե իր երեխաների կրթության իրավունքը, անձնական որոշումների իրավունքը ոչ ոք չի կարող վիճարկել:
Ստացվում է, որ նախարար Անդրեասյանն անգամ ինքն է թերահավատորեն մոտենում իր ղեկավարած ոլորտին, չի վստահում Հայաստանի կրթական որակին ու իր սեփական զավակին ուղարկում է արտերկիր՝ ուսման:

Թերևս տեղին է նաև այստեղ հիշել, թե ինչպես էին ՔՊ-ականները քննարկման առարկա դարձրել այն, որ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի երեխաներն արտերկրում են սովորում ու տարբեր առիթներով դա հիշեցնում էին:

Ստացվում է՝ Մանե Թանդիլյանի երեխաների դեպքում դրսում կրթություն ստանալն ամոթ է, իսկ Ժաննա Անդրեասյանի իրեխաների կրթության իրավունքը վիճարկել չի կարելի:

Այսինքն՝ այն ինչ չի կարելի և անունդունելի է մյուսների համար, ՔՊ-ականների համար դա իրավունքի պաշտպանության հարց է:




Լրահոս